ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Կրակոցներ Երուսաղեմում Տաճարի լեռան վրա

    Կրակոցներ Երուսաղեմում Տաճարի լեռան վրա

    15.07.2017| 01:04
    Երուսաղեմում երեք անհայտ անձինք կրակ են բացել Տաճարի լեռան վրա գտնվող ոստիկանների ուղղությամբ՝ վիրավորելով երեք մարդու, երկուսը քիչ անց մահացել են: Reuters-ի փոխանցմամբ՝ ոստիկանները չեզոքացրել են հարձակվողներին: Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակվողները իսրայելցի արաբներ են: Նրանք զինված են եղել ինքնաշեն ատրճանակներով և դանակներով: Դեպի Տաճարի լեռ մուտքը փակված է, չեղարկվել է ուրբաթօրյա աղոթքը Ալ Աքսա մզկիթում:
  • Էլի՞ ծնունդ

    Էլի՞ ծնունդ

    14.07.2017| 09:27
    Այսօր ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կրկին մեծ շուքով տոնում է իր ծննդյան 61-րդ տարեդարձը: Ամեն տարի գեներալն իր տարեդարձին հրավիրում է քաղաքական ողջ էլիտային, և այս տարին էլ բացառություն չէր:
  • Արագածոտնի մարզը նոր մարզպետ ունի

    Արագածոտնի մարզը նոր մարզպետ ունի

    13.07.2017| 20:10
    Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակել Աշոտ Սիմոնյանին։
  • Էդուարդ Շարմազանով. 2018-ի կառավարության ձևավորման հարցն այս պահին մեր օրակարգում չկա

    Էդուարդ Շարմազանով. 2018-ի կառավարության ձևավորման հարցն այս պահին մեր օրակարգում չկա

    13.07.2017| 02:46
    Հայաստանում իշխանություն արդեն ձևավորվել է, նոր իշխանություն չի ձևավորվելու՝անդրադառնալով 2018 -ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու խոսակցություններին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Իշխանությունը ձևավորվել է պառլամենտական ընտրությունների արդյունքում ու նոր ընտրություն չի լինելու», - նշեց նա։
  • Շարմազանով. Գերտերությունները թույլ չեն տա, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի

    Շարմազանով. Գերտերությունները թույլ չեն տա, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի

    13.07.2017| 02:36
    ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գործնականում բացառում է լայնամասշտաբ պատերազմը ԼՂ հակամարտության գոտում: «Սա կապում եմ նաև Պուտին- Թրամփ հանդիպման հետ»՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ Շարմազանովն ընդգծեց, որ աշխարհում թիվ մեկ խնդիրն այսօր Սիրիայի ճգնաժամն է։
  • Ալեքսանդր Արզումանյանը՝ Դանիայում Հայաստանի դեսպան

    Ալեքսանդր Արզումանյանը՝ Դանիայում Հայաստանի դեսպան

    12.07.2017| 13:53
    Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից, Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայում Հայաստանի դեսպան:
  • Արտահերթ նստաշրջանի հերթական սկանդալը, և ոչ միայն

    Արտահերթ նստաշրջանի հերթական սկանդալը, և ոչ միայն

    11.07.2017| 09:59
    Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ-ին էր ներկայացնում հաղորդում դատախազության 2016-ի գործունեության մասին: Նրա տվյալներով մի գործունեություն, որ ունի «Ոչ ոքի թույլ չենք տա խոչընդոտել մեր երկրի զարգացումը» նշանաբանը:
  • Հարմարավետության են ձգտում

    Հարմարավետության են ձգտում

    11.07.2017| 01:17
    Նոր խորհրդարանն արդեն ամիսուկես աշխատում է, սակայն դեռ չեն դադարել պատգամավորների աշխատասենյակների վերանորոգման աշխատանքները: Որպես կանոն, իրենց սենյակների տեսքից դժգոհ են հատկապես նախկին պաշտոնյաները: Գուցե հոգեբանական բարդույթն է աշխատում` լինել մշտապես «կոմֆորտի» մեջ:
  • Անհամ, անհոտ, անգույն խորհրդարան

    Անհամ, անհոտ, անգույն խորհրդարան

    11.07.2017| 01:14
    Ժողովրդական խոսքն ասում է. «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»: Սա շատ բնորոշ է այսօրվա ԱԺ-ին։ Խորհրդարանի որակից դժգոհ են բոլորը` և՛ պատգամավորները, և՛ լրագրողները, և՛ հանրությունը: Քննարկումների մակարդակն այնքան է իջել, որ երբեմն չես հասկանում` օրինագծերի՞ մասին են խոսում, թե՞ խոսում են խոսելու համար:
  • Գալուստ Սահակյան. Մեր ազգը պիտի ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պետք է ղեկավարի երկիրը

    Գալուստ Սահակյան. Մեր ազգը պիտի ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պետք է ղեկավարի երկիրը

    08.07.2017| 00:57
    Քաղաքական շատ մեծ գործիչներ կան, որոնք ճանապարհ են անցել, բայց, ըստ էության, ամենամեծ քաղաքական թիմը ունի և պետության անկախության ամբողջական ճանապարհն անցել է Սերժ Սարգսյանը՝ Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը: